Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 20:45 27-11-2023

Թուրքիայում ավելի քան 6 մլն օտարեկրացի է բնակվում

Ստամբուլի քաղաքապետի գլխավոր քարտուղարի օգնական Բուղրա Գյոքջեն Twitter-ում կատարած գրառմամբ տվյալներ է հրապարակել Թուրքիայում ապրող օտարերկրացիների վերաբերյալ: Գրում է Ermenihaber-ը։

Գյոքջեն մասնավորապես նշել է, որ Թուրքիայում օրինական գրանցում ունեցող օտարերկրացիների թիվը կազմում է 4.924.233, իսկ միգրացիայի վարչության տվյայլներով՝ 3.246.178 օտարերկրացի ժամանակավոր ապաստան ունեցողի կարգավիճակում է:

«Մինչդեռ «միջազգային ապաստանի» կարգավիճակ ունեցող օտարերկրացիների թիվը 33.246 է, 1.222.468 օտարերկրացի Թուրքիայում շարունակում է ապրել՝ ունենալով բնակություն հաստատելու թույլտվություն»,-հավելել է նա:

Բացի այդ փոխքարտուղարը նշել է, որ եթե Թուրքիայում գտնվող օտարերկրացիներն ապրեին մի տեղում, ապա այն կլիներ Թուրքիայի 3-րդ մեծ քաղաքը:

«Թուրքիայում օրինական ճանապարհով հաստատված օտարերկրացիները գերազանցում են Իզմիրի բնակչությանը»:

Նա նաև համեմատություն է անցկացրել Թուրքիայում ապրող օտարերկրացիների և Բուլղարիայի բնակչության միջև՝ նշելով, որ այս պարագայում ևս օտարեկրացիներն առջևում են:

Ամենից շատ դիտված

17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր
22:06 Առաջին ուշագրավ գտածոները` Թալինի իջևանատան պեղումների արդյունքում
18:27 Հանդիպման եմ հրավիրում «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների ղեկավարներին. Աննա Հակոբյան