Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:29 27-11-2023

ՆԳՆ պատվիրակությունը Բրյուսելում քննարկել է տարերային աղետների կանխարգելման հարցը

ՀՀ ՆԳՆ փրկարար-ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Կամո Ցուցուլյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 21-24-ը Բրյուսել քաղաքում մասնակցել է «Տարերային, տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստավծություն և արձագանքում Արևելյան գործընկերության երկրներում» (PPRD East 3) ծրագրի շրջանակներում Ֆինլանդիայի Արտակարգ Իրավիճակների Ծառայության Ակադեմիայի և Շվեդիայի արտակարգ իրավիճակների գործակալության հետ համատեղ կազմակերպած աշխատաժողովին։

Հայաստանյան պատվիրակության կազմում միջոցառմանը մասնակցել են նաև ՆԳՆ ՃԿՊԱ ռեկտորի պարտականությունները կատարող, Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի գործողությունների ծրագրի ազգային համակարգող, փ/ծ գնդապետ Արմինե Հայրապետյանը և ՆԳՆ ՓԾ պատասխանատու ոլորտների ծառայողներ։

Աշխատաժողովի օրակարգում Եվրամիության Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի ակտիվացման գործընթացի ապահովման, ինչպես նաև Արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգման կենտրոնին առնչվող հարցերն էին, որի նպատակն էր գործընկեր երկրների բարձրաստիճան սպայակազմին ծանոթացնել աղետների ժամանակ միջազգային օգնություն ակնկալելու և Եվրոպական բնակչության պաշտպանության մեխանիզմն ակտիվացնելու վերաբերյալ որոշում կայացնելու ընթացակարգերին։

Այցի շրջանակներում ՓԾ տնօրենը հանդիպումներ է ունեցել Եվրոպայի քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գործողությունների ծրագրի Գլխավոր տնօրինության, Արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգման կենտրոնի ղեկավարության և առաջատար մասնագետների հետ։

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր