copy image url
Ներքին 2 տարի առաջ - 00:15 23-11-2023

Ավելի քան 15.000 տեղացի և օտարերկրացի հանդիսատես ներկա էր բալետների բացօթյա ցուցադրություններին

Երևանի Կոմիտասի անվան Կոնսերվատորիայի «Արամ Խաչատրյան-120» նախագծի շրջանակում տեղի ունեցավ կոնսերվատորիայի Ուսանողական գիտական ստեղծագործական ընկերության ամենամյա գիտաժողովը։ Նոյեմբերի 20-ին և 21-ին Հայաստանի բուհերի և երաժշտական քոլեջների մասնակցությամբ ներկայացվեցին Արամ Խաչատրյանին և այլ թեմաներին նվիրված զեկուցումներ։

Oragir.News-ը զրուցել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ուսանողական գիտական, ստեղծագործական ընկերության փոխնախագահ, Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստ Վիգեն Պապոյանի հետ, որը հանդես է եկել «Բալետային ներկայացումների բացօթյա ցուցադրությունները մշակութային քաղաքականության համատեքստում (Արամ Խաչատրյանի «Գայանե», «Սպարտակ», «Դիմակահանդես» բալետների օրինակով» զեկույցով։ Զեկույցի գիտական ղեկավարը արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր, ԵԹԿՊԻ պրոռեկտոր Նարինե Սարգսյանն է։



«Հոդվածը գրել և զեկուցել եմ մասնագիտական` արվեստի կառավարման և պրոդյուսերական տեսանկյունից։ Մշակութային բացօթյա միջոցառումները, այդ թվում` բալետային ներկայացումների բացօթյա ցուցադրությունները լայն տարածում ունեն աշխարհով մեկ։ Շատ պետությունների մշակութային քաղաքականության անբաժան մասն է կազմում նման ձևաչափով մի շարք միջոցառումների` թատերական ներկայացումների, կինոդիտումների, դասական և այլ ժանրի երաժշտության համերգների անցկացումը։ Կարևորվում է նրանով, որ այս ձևաչափը հնարավորություն է տալիս հանրությանն ավելի ազատ ու անկաշկանդ ձևով յուրացնել մշակութային կյանքին մասնակցելու իրենց իրավունքները, իսկ մշակութային կազմակերպություններին` հասանելի լինել տարբեր սոցիալական և տարիքային խմբերի հանդիսականի համար, ձևավորել նոր հանդիսատես, լսարան։ Նմանատիպ միջոցառումների կազմակերպումն ունի հստակ նպատակներ, օրինակ` աշխուժացնել և նորովի բացահայտել համայնքային-քաղաքային տարածքները՝ այգիներ, հրապարակներ կամ այլ վայրեր, որտեղ մեծաքանակ հանդիսատես տեղավորելու հնարավորություն կլինի, բարեկարգել կամ հիմնանորոգել տարածքային ենթակառուցվածքները, ստեղծել նոր հարթակներ` միջոցառման ձևաչափին համապատասխանող, խթանել տուրիզմի զարգացմանը, դեպի պետություն կամ տարածաշրջան ներգրավել միջազգային ճանաչում ունեցող արտիստների, ռեժիսորների, խմբերի և ստեղծագործական կոլեկտիվների»։



Վիգեն Պապոյանի խոսքով՝ առաջին անգամ անցկացվել են բալետների բացօթյա ցուցադրությունների շարքը, որն իր շուրջն է հավաքել հազարավոր մարդկանց․ «2023 թվականը Հայաստանի մշակույթի ոլորտում հոբելյանական տարի է. մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակն է։ Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը և Երևանի քաղաքապետարանը միասնական ուժերով նախաձեռնեցին և Հարավային Կովկաս տարածաշրջանում առաջին անգամ անցկացրին բալետների բացօթյա ցուցադրությունների շարքը, որն իր շուրջը հավաքեց տեղացի և օտարերկրացի ավելի քան 15.000 հանդիսատեսի։ Ինչպես նշել է Օպերային թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը, այս նախաձեռնությունից հետո աճ է գրանցվել թատրոնի տոմսային տնտեսության զարգացման գործում։ Բացի այս՝ պահանջարկ է ձևավորվել միջոցառումների շարքը դարձնելու շարունակական։ Այդ պատճառով սեպտեմբեր ամսին տեղի ունեցավ նաև օպերային ներկայացումների բացօթյա ցուցադրությունների շարքը, որի ընթացքում հանդես եկան աշխարհառչակ ճանաչում ունեցող արտիստներ։ Այս ամենն ամբողջացնելով կարող ենք հպարտությամբ նշել, որ Հայաստանի Հանրապետությունը լուրջ քայլ է կատարել տարածաշրջանի մշակութային կյանքի ակտիվացման, դեպի տարածաշրջան և հատկապես Հայաստան օտարերկացիների այցելությունների քանակը շատացնելու գործում։ Պետության և տարածաշրջանի մշակույթի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանում տեղի ունեցան բալետային և օպերային ներկայացումների բացօթյա ցուցադրություններ»։

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի