Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 10:00 18-11-2023

Ե՛վ հայրենիքը կորցրինք, և՛ գերեզմանները․ զոհվածի այրի

«Ե՛վ հայրենիք ենք կորցրել, և՛ գերեզմաններ ու հիմա անորոշության մեջ չգիտենք՝ ինչ անել ու ինչ սպասել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Արցախից բռնի տեղահանված, զոհված ազատամարտիկի այրի Ինգան Հարությունյանը։

Ինգայի ընտանիքը, չնայած կրած մեծ կորստին, Ստեփանակերտում ապրում էր ապահով պայմաններում։ Ինքն աշխատում էր, ստանում էին նաև զոհված ամուսնու զինթոշակը, իսկ այսօր հայտնվել են մի բարդ իրավիճակում, երբ ո՛չ աշխատանք ունեն, ո՛չ էլ՝ թոշակ են ստանում․ «11 հոգով մի կերպ տեղավորվել ենք 3-սենյականոց բնակարանում, 270․000 տան վարձ ենք տալիս։ Պետությունը ո՛չ զոհված ամուսնուս զինվորական թոշակն է տալիս, ո՛չ աշխատանքի է տեղավորում։ Հարց՝ ես ինչպե՞ս պետության տված աջակցությունով պահեմ երեխաներիս։ Փորձում ենք աշխատանք գտնել, որ կարողանանք գոնե ապրել»,- ասում է Ինգան, ով երախտապարտ է կնքահորը, ով Աբովյան քաղաքի իր տանը 2 ամիս ապաստան է տվել իրենց:

Ինգան Ստեփանակերտում աշխատում էր մանկապարտեզում որպես դաստիարակ։ Ինչպես բոլոր արցախցիները, նրանք ևս մի քանի օր պատսպարվել են նկուղում, իսկ սեպտեմբերի 25-ին լքել իրենց տունը:

«Ուղիղ 3 օր անցել ենք դժոխքի ճանապարհով: Չեմ ուզում խոսել այն անմարդկային ու նվաստացուցիչ օրերի մասին, որին գումարվեց բենզալցակայանի պայթունի լուրը, որը լսեցինք ճանապարհին․․․»։

Ամենից շատ դիտված

16:36 Բոնիի սիրտը զբաղված է. դերասանն ու ինֆլուենսեր Մերի Ադամյանը հայտնել են իրենց հարաբերությունների մասին
23:37 Քաղբանտարկյալների հարցի վերաբերյալ ունենք լուծումներ․ Արամ Վարդևանյան
14:28 Թոշակս 10 հազար դրամով ավելացրին, բայց նպաստից զրկեցին․ առաջին կարգի հաշմանդամի պատմությունը
22:56 Մոսկվան կարող է նոր զnրահավաք անցկացնել աշնանը․ Զելենսկի
14:36 Ֆրանսիայի ամենամեծ ատոմակայանի երեք ռեակտորները փակվել են մեդուզաների պատճառով
20:13 Բնակարաններ՝ նորընծա սպաներին. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
21:54 Ամենաթանկ մարդիկ. ինչպես է Արամ Մելիքյանը կնոջ հետ փայլել հարսանյաց արարողությանը
21:22 Փրկարարներն օգնություն են ցուցաբերել օտարերկրացի զբոսաշրջիկներին
19:15 Հանրային տրանսպորտում ուղևորի ինքնազգացողությունը վատացել է․ նրա կյանքը փրկել չի հաջողվել
19:35 «Վրաստանի գոյության վայրկյանաչափը միացված է»․ Սաակաշվիլի