copy image url
Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 20:05 20-05-2026

Մեր մի հայրենիքը նվիրեցին, 2-րդ հայրենիքը նույն ճանապարհի վրա են դրել. պետք է կանգնեցնենք այս պրոցեսը. Սամվել Կարապետյան

Իշխանությունը եկավ իր անշնորհք խոսույթներով, մարդկանց վարկաբեկելով՝ հաշվի չառնելով, որ դրանով իրենք մնալու են միայնակ և չեն կարողանալու լուծել մեր երկրի խնդիրները, ինչը մենք տեսանք:

Այս մասին «Ուժեղ Հայաստան» դաշինքի մաս «Նոր դարաշրջան» կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ ասաց Սամվել Կարապետյանը:

«Փոխանակ հենվեին թեկուզ և նախկին փորձառու մարդկանց վրա, իրենք սկսեցին իրենց զրոյական կետից և տարան մեր մի հայրենիքը նվիրեցին, երկրորդ հայրենիքը նույն ճանապարհի վրա են դրել: Դրա համար որոշեցինք կանգնեցնենք այս պրոցեսները, քանի որ սա ընդհանուր մեր հայրենիքի, մեր ազգի գործն է, մենք ազգովի պետք է վռնդենք սրանց իշխանությունից ու հետո միասին կառուցենք ուժեղ Հայաստան: Մենք պետք է շուտ ջնջենք մեր իրականությունից այս 8 տարին, որ մենք ունեցել ենք, դա մեր ազգի խայտառակության տարիներն են»,- ասել է Կարապետյանը:

Նա հավելել է, որ ներկա իշխանությունները շատ նենգ են ու համառ, քանի որ կորցնելու շատ բան ունեն՝ իրենց աթոռն ու թալանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում