copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:38 13-11-2023

Կաթողիկոսն ընդունել է Արգենտինայում հրեական կազմակերպությունների պատվիրակության նախագահին

Նոյեմբերի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արգենտինայում հրեական կազմակերպությունների պատվիրակության նախագահ Խորխե Կնոբլովիցին և դիվանագիտական հարաբերությունների պատասխանատու Արիել Բլուֆշտեյնին։

Հանդիպմանը Նորին Սրբությունը, անդրադառնալով երկու ժողովուրդների ընդհանրություններին, ընդգծեց, որ պատմության ընթացքում հայ և հրեա ժողովուրդները կրել են բազմաթիվ տառապանքներ և ենթարկվել ցեղասպանության, սակայն իրենց հավատքի շնորհիվ կարողացել են դիմագրավել բոլոր տեսակի փորձությունները։

Խոսելով Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների, բռնի տեղահանված արցախահայերի խնդիրների և Ադրբեջանի կողմից շարունակվող ռազմատենչ քաղաքականության մասին՝ Վեհափառ Հայրապետը նշեց, որ ստեղծված իրադրությունը ցավալի հետևանքն է Ադրբեջանի ցեղասպանական գործողություններին միջազգային կառույցների անհամարժեք արձագանքի։

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ Հոլոքոսթին, ինչպես նաև միջազգային հանրության կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման կարևորությանը`շեշտելով, որ այդ ճանապարհով է հնարավոր կանխարգելել նմանօրինակ ոճիրների կրկնությունը մարդկային կյանքում։

Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց տարածաշրջանում և Մերձավոր Արևելքում առկա հակամարտություններին՝ դրանց հանգուցալուծման ու խաղաղության հաստատման գործում կարևոր նկատելով նաև միջկրոնական երկխոսությունը։

Պրն․ Խորխե Կնոբլովիցն աշխարհում տիրող բարդ իրավիճակի հաղթահարման և արդարության հաստատման գործում ևս կարևորեց մարդկության մեջ հավատքի զորացումը և կրոնների խաղաղ համագոյակցության երկխոսությունը։

Պատվիրակության նախագահը Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ ինչպես Արգենտինան, այնպես էլ Արգենտինայի հրեական կազմակերպությունները ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը և դատապարտել այն՝ պահպանելով պատմական հիշողությունը հետագայում կանխելու համար նմանօրինակ ոճրագործությունները։

Զրույցի ընթացքում պրն․ Կնոբլովիցը նաև իր սերն ու հարգանքն արտահայտեց հայ ժողովրդի, նրա պատմական անցյալի ու հարուստ մշակույթի հանդեպ։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Արգենտինայում հայ և հրեա համայնքների համագործակցությանը։

Ամենից շատ դիտված

17:04 Գյուղի ջահելները խմբերի են բաժանվել՝ գիշերը շրջեն․ ի՞նչ է պատմում Մալիշկայի գյուղապետը` վտանգի մասին
09:01 Արարատ Միրզոյանի կինն էլ չի ուզում լինել թագուհի, ուզում է լինել ծովերի տիրուհի
22:24 Պահեստազորի առաջիկա վարժական հավաքների ժամկետները հայտնի են
17:26 Նարե Գևորգյանն առաջին անգամ խոսել է նախկին պրոդյուսերի հետ ունեցած սիրո և բաժանման մասին
16:35 Լիլիթը ձյունն էր մաքրում, որ ես անցնեմ. Նարե Գևորգյանը՝ Լիլիթ Հովհաննիսյանի և Տաթև Ասատրյանի հետ ունեցած հարաբերությունների մասին
13:02 Օգոստոսի 13-ին ինքնաuպան եղած զինվորին քնելու հարցի շուրջ հայհոյել են․ կա մեկ կալանավորված
17:56 Ղազախստանից արտաքսվելուց հետո՝ Երևան. ինչպես է ռուս բլոգերը տեսախցիկի առջև ծաղրում հայաստանցիներին
17:41 Ամեն օր նոր բաներ եմ լսում ու ապշում. Մենչի դուստրը՝ Էլինա Պետրոսյանը ամուսնալուծվել է
23:31 Քարի լճի հարակից տարածքի աղտոտման մասին ահազանգերը կփոխանցվեն իրավասուներին․ ՇՄՆ
18:04 Ծեծկռտուք՝ Էջմիածին-Երևան ճանապարհին․ ուղևորին ծեծել են, որովհետև դժգոհել է շոգից