copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:22 13-11-2023

Տիգրան Խաչատրյանը կալանավորվել է, նրա մեղադրանքը փոփոխվել է. ՔԿ

Տիգրան Խաչատրյանը կալանավորվել է, նրա մեղադրանքը փոփոխվել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:

«Մասնավորապես, Երևան քաղաքում հայտնաբերվելուց և վարույթն իրականացնող մարմնին նեկայացվելուց հետո, ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում, հաշվի առնելով նաև ստացված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, Տ․ Խաչատրյանին ներկայացվել է նոր մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ և 12-րդ կետերով։

Քրեադատավարական սահմանված ընթացակարգով վարույթն իրականացնող քննիչի կողմից դատարան է ներկայացվել Տիգրան Խաչատրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի հարցը վերստին քննարկելու միջնորդություն, որը դատարանի որոշմամբ բավարարվել է և նա կալանավորվել է։

Տիգրան Խաչատրյանը մեղադրվում է այն բանի համար, որ 2023թ․ հունիսի 19-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, իրեն պատկանող «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայով, երկու մտերիմների հետ, գնացել է Գորիս քաղաքում գործող ավտոտեխսպասարկման կետ՝ մինչ այդ ավտոմեքենայի համար անվադողեր գնելու հարցի շուրջ հեռախոսային խոսակցության ընթացքում ծագած վիճաբանության կապակցությամբ պարզաբանումներ կատարելու նպատակով։

Անվադողերի վաճառքով զբաղվող 46-ամյա անձի հետ պարզաբանումներ կատարելու ընթացքում, չնչին առիթն օգտագործելով, իր սեփական անձի առավելություններն ընդգծելու և այդ կերպ հանդուգն վարքագիծ դրսևորելու մոլուցքով, խուլիգանական դրդումներով, նա վիճաբանություն է հրահրել ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցների հետ, նրանց հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ։ Ապա, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, ավտոտեխսպասարկման կետի հարևանությամբ գտնվող քաղաքացիների, թաղամասի բնակիչների, սպասարկման կետերի անդորրը խախտելով, այլ անձանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր եղանակով, իր մոտ ապօրինի կրած հրազենով կրակոց է արձակել 46-ամյա տղամարդու ուղղությամբ` վերջինիս պատճառելով միջին ծանրության մարմնական վնասվածք և հեռացել դեպքի վայրից, լքել Գորիսի տարածքը և թաքնվել քննությունից:

Վերջինս հայտաբերվել էր 2023թ․ նոյեմբերի 8-ին՝ Երևան քաղաքում։

Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

09:01 Արարատ Միրզոյանի կինն էլ չի ուզում լինել թագուհի, ուզում է լինել ծովերի տիրուհի
17:04 Գյուղի ջահելները խմբերի են բաժանվել՝ գիշերը շրջեն․ ի՞նչ է պատմում Մալիշկայի գյուղապետը` վտանգի մասին
22:24 Պահեստազորի առաջիկա վարժական հավաքների ժամկետները հայտնի են
17:26 Նարե Գևորգյանն առաջին անգամ խոսել է նախկին պրոդյուսերի հետ ունեցած սիրո և բաժանման մասին
16:35 Լիլիթը ձյունն էր մաքրում, որ ես անցնեմ. Նարե Գևորգյանը՝ Լիլիթ Հովհաննիսյանի և Տաթև Ասատրյանի հետ ունեցած հարաբերությունների մասին
13:02 Օգոստոսի 13-ին ինքնաuպան եղած զինվորին քնելու հարցի շուրջ հայհոյել են․ կա մեկ կալանավորված
21:47 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզում գտնվող հրթիռային վառելիքի գործարանին
17:56 Ղազախստանից արտաքսվելուց հետո՝ Երևան. ինչպես է ռուս բլոգերը տեսախցիկի առջև ծաղրում հայաստանցիներին
23:31 Քարի լճի հարակից տարածքի աղտոտման մասին ահազանգերը կփոխանցվեն իրավասուներին․ ՇՄՆ
17:41 Ամեն օր նոր բաներ եմ լսում ու ապշում. Մենչի դուստրը՝ Էլինա Պետրոսյանը ամուսնալուծվել է