copy image url
Ներքին 5 տարի առաջ - 14:00 15-02-2021

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՓՈՓՈԽՎԵԼ Է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշում, ըստ որի՝ Հակակոռուպցիոն խորհրդի կազմը փոփոխվել է:

«Հանել «Նաիրա Զոհրաբյան - ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ» բառերը։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ» բառերից առաջ լրացնել «ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ» բառերով»,- նշված է որոշման մեջ:

Որոշման համաձայն` խորհրդի կազմում Էդուարդ Աղաջանյանին, Սրբուհի Գալյանին և Երվանդ Խունդկարյանին կփոխարինեն համապատասխանաբար Արսեն Թորոսյանը, Արմեն Հովհաննիսյանը, Լիլիթ Թադևոսյանը: Իսկ ՀՀ «պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնակատար» բառերը փոխարինվել են «ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար» բառերով:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը