copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 09:07 12-11-2023

Արաբական երկրների լիգան և ԻՀԿ-ն ՄԱԿ-ի ԱԽ-ից որոշում են պահանջում՝ Իսրայելի ագրեսիային վերջ տալու համար

Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) և Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) երկրների ղեկավարները պահանջել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից «պարտադիր որոշում կայացնել՝ Գազայի հատվածում Իսրայելի ագրեսիան դադարեցնելու համար»: Այդ մասին ասվում է ասվում է Շաբաթ օրը Էր Ռիադում տեղի է ունեցել արաբա-իսլամական արտահերթ գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հայտարարության մեջ։

«Մենք դատապարտում ենք Իսրայելի ագրեսիան Գազայի հատվածի դեմ և նրա կողմից իրականացված ռազմական հանցագործությունները, երեխաների, կանանց և լրագրողների սպանությունները, ինչպես նաև բուժաշխատողների վրա հարձակումները... Մենք պահանջում ենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պարտադիր որոշում ընդունի Իսրայելի ագրեսիան կանգնեցնելու համար և սահմանափակել բնակեցման գործողությունները»,-ասվում է փաստաթղթում։

Գագաթաժողովի մասնակիցները նաև պահանջել են Քիմիական զենքի արգելման կազմակերպությունից հետաքննել Իսրայելի կողմից այդ զենքերի կիրառումը։ Բացի այդ, նրանք բոլոր երկրներից պահանջել են «դադարեցնել զենքի արտահանումը, որն օգտագործվում է օկուպացիոն իշխանությունների կողմից Պաղեստինի ժողովրդի դեմ»։

«Գազայի հատվածի դեմ ագրեսիան զանգվածային պատերազմական հանցագործություն է: Պետք է անհապաղ միջազգային գործողություններ ձեռնարկվեն Գազայում պատերազմին վերջ տալու համար»,-նշվում է կոմյունիկեում:

Գագաթնաժողովի մասնակիցները նաև մերժել են «պաղեստինցիներին Գազայի հատվածից Արևմտյան ափ կամ Երուսաղեմում բռնի տեղահանելու ցանկացած փորձ»: Նրանք ընդգծել են «բոլոր բանտարկյալներին, կալանավորներին և քաղաքացիական անձանց ազատ արձակելու անհրաժեշտությունը», ինչպես նաև «Գազայի շրջափակումը դադարեցնելու և մարդասիրական, պարենային, բժշկական օգնության և վառելիքի ազատ մուտքն ապահովելու անհրաժեշտությունը»:

Ամենից շատ դիտված

22:53 Փաշինյանի նոր ռազմավարությունը. Բաքվին հանգստացնել, ընդդիմությանը ջախջախել
12:30 Եթե որևէ ձեռնարկություն 1 տարում 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է ոլորտում աշխատելուց. Փաշինյան
14:23 Արտակարգ դրություն Մոսկվայում. 200 անօդաչուների հարձակումից հետո դադարեցվել են բոլոր չվերթները
09:00 Քրիստինե Գրիգորյանի հորաքրոջ հետախուզվող տղան և ՔՊ-ականների ընտանեկան արտոնությունները
14:44 Գոռ Հակոբյանը հայտնել է որդու բուժման 6-րդ փուլի մեկնարկի մասին. ընտանիքը շարունակում է պայքարը Գերմանիայում
23:02 Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել Կարապետյան
10:32 Գյումրիում զանգվածային ձերբակալություններ են
13:00 Դոն Քիխոտի պես. ինչու է Փաշինյանը հոխորտում ընդդիմության վրա
18:07 ԱԺ-ն ընդունեց նախագիծը. վարելու իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության
16:12 Մենք փոքր ազգ ենք. Արա Ղազարյանն անդրադարձել է Սոնա Մանուկյանի շուրջ ստեղծված սկանդալին