Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 11:59 27-06-2022

ԱՄՆ-ը մարտին գաղտնի խորհրդակցություն է անցկացրել Իսրայելի և արաբական երկրների զինվորականների մասնակցությամբ. WSJ

Միացյալ Նահանգները մարտին գաղտնի խորհրդակցություն է անցկացրել Իսրայելի և արաբական երկրների բարձրաստիճան զինվորականների մասնակցությամբ՝ Իրանի հրթիռային աճող պոտենցիալի դեմ ուղղված գործողությունները համակարգելու նպատակով: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին։

Միջոցառումը գաղտի է անցկացվել՝ եգիպտական ​​Շարմ էլ Շեյխում։ Նշվում է, որ սա նման բարձր մակարդակով առաջին հանդիպումն էր Իսրայելի և արաբական երկրների ռազմական ղեկավարության մասնակցությամբ։ Ներկա են եղել Սաուդյան Արաբիայի, Կատարի, Եգիպտոսի, Հորդանանի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Բահրեյնի ներկայացուցիչները։ Միացյալ Նահանգները ներկայացրել է ԱՄՆ-ի զինուժի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար, գեներալ Ֆրենկ Մաքքենզին։

Պարբերականն ընդգծում է, որ «երկար տասնամյակներ նման ռազմական համագործակցությունն անհնար էր համարվում», սակայն այժմ դրան մի շարք գործոններ են նպաստել։

«ԱՄՆ ռազմական հրամանատարությունը Մերձավոր Արևելքում ձգտում էր արաբական երկրներին խրախուսել իրենց հակաօդային պաշտպանության քայլերը համակարգել առանց Իսրայելի մասնակցության, որն արաբական աշխարհի շատ երկրներում որպես հակառակորդ է ընկալվում»,- ասվում է հոդվածում:

Իրավիճակը փոխեց Իրանի հրթիռային ծրագրի զարգացման հետ կապված ընդհանուր մտահոգությունը և ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ CENTCOM-ի ծածկույթն ընդլայնելու որոշումը՝ դրանում ներառելով նաև Իսրայելը։

«Սակայն հակաօդային պաշտպանության ոլորտում համագործակցության շուրջ Մերձավոր Արևելքի երկրների միջև քննարկումները դեռ հեռու են ավարտուն լինելուց և դիվանագիտական ​​տեսանկյունից «փխրուն» բնույթ ունեն»,- նշում է պարբերականը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան