copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:10 10-11-2023

Գործը կփակե՞ն․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ Արման Բարխուդարյանի հետ բերման ենթարկված թաղապետարանի պաշտոնյաներն օրերս ազատվել են զբաղեցրած պաշտոններից։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն նոյեմբերի 2-ին բերման էր ենթարկել, ապա ժամեր անց ազատել նրան, համայնքապետարանի կոմունալ բաժնի պետ Աշոտ Խաչատրյանին, առեւտրի բաժնի պետ Հրայր Արամյանին եւ կոմունալի աշխատակից Վան Հարությունյանին: Եվ չնայած պաշտոնապես հաստատվեց բերման ենթարկելու լուրը, սակայն իրավապահները մեկ շաբաթ է՝ լռում են, որեւէ հաղորդագրություն չեն տարածել։

Իշխանական աղբյուրները չեն բացառում, որ պաշտոնյաների ազատմամբ եւ վնասը հետ վերադարձնելով հարցը կփակվի։ Ըստ տեղեկությունների՝ Բարխուդարյանը եւ ենթակաները բերման էին ենթարկվել գնումների գործընթացում պաշտոնեական դիրքը չարաշահելու կասկածանքով։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ