copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:12 13-05-2022

Նոյեմբերի 9-ի գործը՝ շանտաժի միջոց․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Իշխանությունները, ընդդիմության ակցիաներին զուգահեռ, նորից սկսել են կիրառել քրեական գործիքները` այս օրերին ԱԱԾ են կանչում 2020 թ. նոյեմբերի 9-10-ին ԱԺ շենք ներխուժելու եւ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու դեպքերով հարուցված գործերով անցնող ընդդիմադիրներին, հարցաքննում։ Կանչվում են ինչպես ընդդիմադիր ակտիվիստները, որոնք մասնակցում են երթերին, փողոց են փակում, այնպես էլ պատգամավորներ, օրինակ՝ Սեյրան Օհանյանը, Արմեն Գեւորգյանը։ Նպատակն ընդդիմադիրներին վախեցնելն է, ակցիաներից ու փողոց փակելուց առժամանակ կտրելը, քանի որ նրանց որեւէ էական հարց չեն տալիս, ընդամենը «ճշտումներ են» մտցնում։ Գրեթե մեկ տարի գործը սառեցվել էր, հիմա պետք է՝ հիշել են։ Առաջին զոհերից մեկը ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանն է, որին փողոց փակելու ժամանակ բերման ենթարկեցին, ապա ձերբակալեցին 2020 թ․ նոյեմբերի 9-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ լրագրողի աշխատանքը խոչընդոտելու հիմքով հարուցված քրգործի շրջանակներում։
Պարզվում է, ԱԱԾ-ն որոշ փոփոխություններ է մտցրել հին մեղադրանքի մեջ՝ խստացնելով այն, որ հիմք ունենան կալանքի միջնորդություն ներկայացնելու դատարան։ Մայիսի 3-ին դատարանը մերժել էր Գ․ Վարդանյանին կալանավորելու մասին քննիչ Սուրեն Նավոյանի միջնորդությունը, ուստի քննիչը գրավ էր կիրառել՝ 60 մլն դրամի չափով: Քանի որ գրավի չափը շատ մեծ է եղել, Գերասիմը չի կարողացել մուծել, այսինքն՝ հատուկ է նման անհամաչափ գումար սահմանվել։ Դրանից հետո կալանավորելու չորրորդ միջնորդությունն է ներկայացվել դատարան եւ մակագրվել է 2018-ի հեղափոխության օրերին Փաշինյանի համար թմբուկ խփած դատավոր Դավիթ Արղամանյանին, որը բավարարել է 2018-ի հեղափոխությանը միացած քննիչ Նավոյանի միջնորդությունը, բայց 2 ամսվա փոխարեն 1-ամսյա կալանք է նշանակել»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ