Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:34 08-11-2023

Սրտի զարկը վերականգնված զինծառայողը դուրս է գրվել հոսպիտալից

Oragir.News-ի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի հատվածում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ թշնամու կրակոցից վիրավորված Նարեկ Պողոսյանը, ում սրտի զարկը վերականգնվել էր, օրերս դուրս է գրվել հոսպիտալից։

ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը․ «Զինծառայողը դուրս է գրվել հոսպիտալից, անցնում է վերականգնողական բուժում»։

Հիշեցնենք, որ Նարեկ Պողոսյանի անունը սկզբում հայտնվել էր զոհվածների ցուցակում, ավելի ուշ ՊՆ-ից հայտնեցին,որ զինծառայողի սրտի զարկը վերականգնվել է, նա տեղափոխվել է հոսպիտալ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, հակառակորդը ականանետերից ինտենսիվ կրակ էր բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունեցավ 3 զոհ, 2 վիրավոր:

Ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողներն են՝ Անդրանիկ Արշակի Անտոնյանը, Արսեն Ալեքսանդրի Մկրտիչյանը, Վաչագան Սարոյի Վարդանյանը։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը