copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:53 20-09-2022

Հոսպիտալից վիրավոր զինվորի հորը հայտնել են, որ իրենց դեղերն սպառվել են, խնդրել են անձամբ գնել

Արմեն Գևորգյան անուն-ազգանունով օգտատերը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է մի պատմությամբ, որին անձամբ է առնչվել։

«Տաքսու վարորդի (50-55 տարեկան) բջջայինին զանգեցին.

-Ասա՛, Ալիկ ջան։

Ալիկն ինչ-որ հարց տվեց։

-Դե առավոտ էրեխիս վեռտալյոտով Գորիսից բերեցին, պրյամոյ տարան գոսպիտալ, հիմա քնած ա ռեանիմացիայում, ես էլ հելե քշում եմ, գոնե մի էրկու մանեթ աշխատեմ։ Երկու հատ դեղի կառոպկա տվեցին ձեռս, ասեցին գնա էս դեղերը առ բեր, հմի քշեմ հլը տենամ հլբաթ մի բան լինի...

Հեռախոսազրույցն ավարտելուց հետո հարցրեցի.

-Վարպետ ջան, տղայի՞դ մասին էր խոսքը, թե՞ թոռանդ։

Պատասխան չկար։ Նայեցի դեմքին` ուղղակի մտքերի մեջ ընկած, ինքնաբերաբար վարում էր մեքենան։

-Հոպար ջան, ժամկետային ա՞, թե՞ պայմանագրային,֊ փորձեցի զրույցի քաշել վարորդին։

Հանկարծ ուշքի եկավ ու պատասխանեց.

-Տղես ա, դե ժամկետայինը որն ա... ուղեղս էլ չի աշխատում, 19 տարեկան... թևն ու ոտքը չկա... չգիտեմ ինչ եմ անելու... փոխանակ էրեխիս կողքը մնայի, հելե տաքսի եմ քշում, որ գոնե տենամ էդ դեղերը կկարենա՞մ առնեմ...

-Վարպետ ջան, հոսպիտալը չունե՞ր էդ դեղերը։

-Տղա ջան, էրկու հատ դատարկ տուփ տվեցին, ասեցին` կներե՛ք, մեզ մոտ վերջացել ա, գնացեք ապտեկաներից տեսեք կա էս դեղերից, բերեք... հիմա չգիտեմ ինչ անեմ...

-Վարպետ ջան, Աստծուն փառք տուր, որ որդիդ ողջ ա մնացել,- ակամայից փորձեցի մխիթարել ու ոգևորել...

-Տղա ջան, իրոք փառք Աստծուն, ես գոնե կկարենամ իմ էրեխին փաթաթվեմ, գրկեմ, բա էն մեր հազարավոր ծնողներն ի՞նչ անեն... Ուղղակի, պոստերում որ անտեր ու դուս թողում են էրեխեքին գյուլլի բերան, բայց գոնե ստեղ տեր կանգնեն...

Հասանք տեղ, ձեռքս տարա գրպանս։

-800 դրամ, տղա ջան...

Թղթադրամը մեկնեցի իրեն, ասեց.

-Տղա ջան, էդքան մանր չունեմ, էդ խանութներից մեկում մանրի...

-Հոպար, չգիտեմ դեղերի գումարն ինչքան ա, բայց էս իմ կողմից կդնես քո փողի վրա, միգուցե որոշ չափով հոգսդ թեթևանա,- կաշկանդվելով ասեցի, որպեսզի չվիրավորեմ արժանապատվությունը։

Ձեռքս բռնեց.

-Տղա ջան, էս ի՞նչ ես անում, սպասի... էս լրիվ էրկու դեղի փողն ա` մի բան էլ ավել...

Ձեռքս ուզեցի քաշեմ ու իջնեմ մեքենայից.

֊ Գոնե անունդ ասա...

-Արմեն։

-Արմե՞ն... տղիս անունն ա...

Աչքերն արցունքոտվեցին։

Արագ իջա մեքենայից, որ իմ աչքերի արցունքոտվելը չտեսնի...

Չե՛ք մարսելու...»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին