copy image url
Ներքին 2 տարի առաջ - 09:56 05-11-2023

Դավիթաշենի կամրջի վրա բախվել են Nissan Teana-ն ու Hayasa մոտոցիկլը․ shamshyan.com

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ նոյեմբերի 4-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 20:50-ի սահմաններում Դավիթաշեն կամրջից դեպի Եղվարդի խճուղի տանող հատվածում բախվել են 24-ամյա Գևորգ Հ.-ի վարած Nissan Teana մակնիշի ավտոմեքենան և 28-ամյա Տիգրան Շ.-ի վարած Hayasa մակնիշի մոտոցիկլը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ վթարի մեղավորը եղել է Nissan Teana-ի վարորդը, ով կամրջի վրա` չթույլատրելի հատվածում, շրջադարձ է կատարել՝ մյուս տրանսպորտային միջոցների համար ստեղծելով վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է մոտոցիկլետի հետ բախման պատճառ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել