copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:27 27-07-2022

Արմավիրում բախվել են Nissan Versa-ն ու Nissan Teana-ն

Արմավիրի մարզում, այսօր՝ հուլիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 08։50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 16․5 կմ հատվածում, Զվարթնոց վարչական տարածքում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 34-ամյա Գևորգ Խաչատրյանի վարած Nissan Teana մակնիշի և 31-ամյա Դավիթ Շիրվանյանի վարած Nissan Versa մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել նշված կենտրոնի բժիշկները, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Կայքը հայտնում է, որ բախման հետևանքով Nissan Teana-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթե ճաղավանդակին, կոտրել այն և, մոտ 20 մետր առաջ ընթանալով, հայտնվել կամրջի տակով անցնող ճանապարհին։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը