copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:21 08-07-2024

«Volkswagen»-ը Դավիթաշենի կամրջի վրա վրաերթի է ենթարկել «Nissan»-ի վարորդին. կա վիրավոր. shamshyan.com

Երեկ՝ հուլիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում Դավիթաշենի կամրջի վրա Դավիթաշեն վարչական շրջանից դեպի Արաբկիր վարչական շրջան ընթանալիս Երևանի բնակիչ 68-ամյա Հակոբ Ա.-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Ալեքսան Հ-ին, այնուհետև բախվել վերջինիս կողմից կայանած «Nissan» մակնիշի ավտոմեքենային:

Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

«Volkswagen»-ի վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխել հիվանդանոց:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վրաերթի ենթարկված Ալեքսան Հ.-ն կամրջի վրա կայանել էր իր «Nissan»-ը, քանի որ հետևի անվադողը վնասվել էր, և նա փորձել է խոտանը վերացնել, այդ ժամանակ «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել նրան ու բախվել «Nissan»-ին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ