Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 2 տարի առաջ - 16:00 27-10-2023

Նախկինները Փաշինյանին թույլ չեն տալիս, որ «Հոկտեմբերի 27»-ը բացահայտվի․ հարցում 

Այսօր լրանում է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 24-րդ տարելիցը:

1999 թվականի հոկտեմբերի 27-ին հարձակում տեղի ունեցավ Ազգային ժողովի վրա, երբ հերթական նիստին Կառավարությունը պատասխանում էր պատգամավորների հարցերին:

Սպանվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը, ևս 8 մարդ վիրավորվեց, 91 մարդ էլ պատանդ էր վերցվել:

Հիշեցնենք, որ 2021 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանն հայտարարել էր, որ իրեն ընտրելով քաղաքացիներն կարող են ստիպել «Հոկտեմբերի 27»-ի գործի կազմակերպիչներին պատասխան տալ։

Ընտրություններից հետո անցել է ավելի քան 2 տարի, սակայն դեպքը դեռևս չի բացահայտվել։
Oragir.News-ը շրջեց մայրաքաղաքում, քաղաքացիներից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի բացահայտում «Հոկտեմբերի 27»-ը։

«Ձեռք չի տալիս իրեն դրա համար»,- ասաց մի տղամարդ։

Մի կին էլ մեր հարցին ի պատասխան ասաց, որ «նախկինները» Նիկոլ Փաշինյանին թույլ չեն տալիս գործը բացահայտել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան