Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 9 ամիս առաջ - 18:30 24-09-2025

Փարաքարի համայնքապետի սպանությունը նենց մարդու պատվեր չի, որ բացահայտվի․ հարցում

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Մահացածներից մեկը Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է, երկրորդ զոհը քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանն է։ Եվս մեկ հոգի վիրավոր է, ով գտնվում է Երևանի հիվանդանոցներից մեկում, վիրահատվել է, կյանքին վտանգ չի սպառնում։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Հավատո՞ւմ եք, որ Փարաքարի համայնքապետի սպանությունը կբացահայտվի, և մեղավորները կպատժվեն»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը բացասական պատասխան տվեց, որոշներն էլ հույս հայտնեցին, որ սպանությունը կբացահայտվի։

«Դժվար թե, որովհետև բազմաթիվ սպանություններ մնացել են չբացահայտված, իսկ հանցագործները՝ անպատիժ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ հարցված էլ ասաց, որ ինքը փարաքարցի է և չի հավատում, որ կբացահայտվի այս սպանությունը։ «Չէ չեմ հավատում, ես ինքս փարաքարցի եմ, շատ հուզված եմ։ Ինքը շատ լավ մարդ էր։ Որն ա բացահայտվել»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ եթե ՔՊ-ական չէ, ուրեմն չի բացահայտվի։ «ՔՊ-ական չի չէ՞, ուրեմն մոռացի, որ կբացահայտի։ Չեն բացահայտի, պետք չի իրանց»,- ասաց նա։

«Չեմ հավատում, որովհետև նենց մարդու պատվեր չի, որ բացահայտվի»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում