Ուղիղ եթեր
Նրանց կարծիքով Ներքին 8 ամիս առաջ - 15:00 01-10-2025

Փարաքարի համայնքապետի սպանությունը քաղաքական էր, դրա համար էլ չի բացահայտվի․ հարցում՝ Ալավերդիում

Փարաքարի ընդդիմադիր համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանի սպանությունը ցնցեց Հայաստանը։

Սպանությանը հաջորդած օրերին հանրության շրջանում այս թեման ակտիվորեն քննարկվում է, և վարկածների ու իրարամերժ գնահատակնների պակաս չի զգացվում։ Շատերը կարծում են,որ որ տեղի ունեցածը քաղաքական ենթատեքստ ունի, ու վստահ չեն՝ արդյոք այն կբացահայտվի՞,թե՞ ոչ։

Oragir.News-ը շրջել է Ալավերդու փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Հավատո՞ւմ եք, որ Փարաքարի համայնքապետի սպանությունն ամբողջովին կբացահայտվի, մեղավորներն էլ կպատժվեն»։

Հարցվածների մեծ մասը պատասխանեց, որ սպանությունը չի բացահայտվի։

«Իհարկե ո՛չ, որովհետև քաղաքական սպանություն է։ Ում է ձեռք տալիս, որ բացահայտեն։ Չեն բացահայտի»,- ասաց մի կին՝ նշելով, որ այսօրվա իշխանություններից ամեն ինչ էլ սպասում է։

«Չեմ կարա ասեմ, ցավդ տանեմ, որովհետև ոչ մի սպանություն ո՛չ բացահայտվել ա ո՛չ էլ մեղավորները պատժվել են։ Դրա համար էլ չեմ հավատում»,- ասաց մեկ ուրիշ կին։

Քաղաքացիներից ոմանք էլ նշեցին, որ եթե իշխանությունները ցանկանան, գործն ամբողջովին կբացահայտվի։

«Հավատում ենք։ Կպատժվի, անպայման կպատժվի։ Եթե լավ աշխատեն, անպայման կբացահայտվի»,- ասաց մի տղամարդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան