copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:41 27-10-2023

Հայաստանում կարմրուկով վարակվելու ինտենսիվությունը նվազել է

Հայաստանը 2007 թվականից համարվում է կարմրուկից էլիմինացված երկիր։ Այսինքն՝ Հայաստանում կարմրուկի տեղական շրջանառություն չի գրանցվում։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը նշեց, որ Հայաստանում կարմրուկի պատվաստումների մակարդակն այնքան բարձր է, որ այդպիսի ցուցանիշ է գրանցվել։

«Իհարկե, ամեն տարի ունենում ենք բերովի դեպքեր և դրանք տեղային որոշակի բռնկման պատճառ են դառնում, ինչը տեղի ունեցավ այս տարի։ Ասեմ, որ կարմրուկով հիմնականում հիվանդանում են չպատվաստված կամ թերի պատվաստված անձինք։ 2023 թվականի մարտին Հայաստանում գրանցված բռնկումը նույնպես պայմանավորված է բերովի դեպքով։ Մարտ ամսից մինչև հիմա ունենք 471 հաստատված դեպք, որի գերակշիռ մասը չպատվաստված կամ թերի պատվաստված անձինքն են»,-ասաց Սվետլանա Գրիգորյանը։

Հիվանդացածների 70 տոկոսը երեխաներ են։ Մասնագետը նկատեց, որ առհասարակ կարմրուկի վիրուսն ունի վարակելիությունը բավական բարձր ցուցանիշ։ Եթե վարակված անձի հետ շփվում է 10 չպատվաստված, ապա 9-ը կարող է վարակվել։ Հանրապետությունում անվճար հասանելի են կարմրուկի դեմ պատվաստանյութերը։ Եթե անձը չի հիշում իր պատվաստումների մասին կամ ընդհանրապես չի ստացել, ապա կարող է դիմել պոլիկլինիկա ու պատվաստվել։

«Օրերս ունեցանք ցավալի դեպք, գրանցվեց կարմրուկից մահվան դեպք։ Երեխան չպատվաստված էր, սակայն ուներ ուղեկցող հիվանդություններ։ Եթե տվյալ երեխայի շրջապատում անձինք լինեին պատվաստված, քանի որ երեխան չէր կարող պատվաստվել, ապա չէին հիվանդանա ու վիրուսը չէր փոխանցվի երեխային։ Մեր հորդորն է՝ հետևողական լինել ու պատվաստվել»,-հավելեց մասնագետը։

Ներկայում կարմրուկով վարակվելու դեպքերի ինտենսիվությունը նվազել է, սակայն շաբաթական կտրվածքով դեռ շարունակում են նոր դեպքեր գրանցվել։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ