copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:23 13-10-2023

Կոտայքի մարզում հայտնաբերվել է զենք-զինամթերքի մի ամբողջ արսենալ․ shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, հերթական անգամ ոստիկանության Կոտայքի բաժինն ապացուցեց, որ քրեական հետախուզության, համայնքային ոստիկանության և քաղաքացու համագործակցված աշխատանքն իր դրական արդյունքն է տալիս։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվում, որ Կոտայքի մարզի X բնակիչը, ով Արցախյան մի քանի պատերազմների մասնակից է, մեծ քանակի զենք և զինամթերք է պատերազմներից հետո պահում իր մոտ։

Ճիշտ և գրագետ բացատրական աշխատանքների արդյուքնում այսօր՝ ժամը 06:50-ին ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ մաս ահազանգ է ստացվում և քաղաքացին հայտնում է , որ ինքը արցախյան պատերազմների մասնակից է և իր հետ տարիների ընթացքում մեծ քանակի զենքեր ու զինամթերք է բերել, ու քանի որ հեռուստատեսությամբ մի քանի անգամ տեսել է ՀՀ ոստիկանության կոչը և հավատալով ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզությանը, ինքը Կոտայք գյուղից դեպի Կապուտան գյուղ գնացող ճանապարհի կամրջի աջակողմյան հատվածում գտնվող ձորակում մեծ քանակի զենք-զինամթերք է թողել։

Օպերատիվորեն նշված հասցե են ժամանում ոստիկանության Կոտայքի մարզային բաժնի ծառայողները։ Ոստիկանությունից ահազանգ է ստացվում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որտեղից էլ դեպքի վայր է ժամանում ՓԾ սակրավորների խումբը։

Ոստիկաններն ու սակրավորները նշված վայրում հայտնաբերում են մի ամբողջ զինանոց՝ զենք ու զինամթերք, այդ թվում ինքնաձիգներ, «Մակարով» տեսակի ատրճանակներ, ինքնաձիգի մեծ քանակի փամփշտատուփեր, որոնք լցված են փամփուշտներով, նռնականետեր, հակատանկային նռնակների վառոդ, Ֆ-1 տեսակի նռնակներ, ՌԳԴ-5 տեսակի ձեռքի նռնակներ, տարբեր տրամաչափի փամփուշտներ, գնդացիրի համար նախատեսված փամփուշտներ, թմբուկավոր ատրճանակներ և այլ տեսակի զենք-զինամթերք։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում ՀՀ Քր. Օր-ի 335 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քանի որ հայտնաբերված զենք-զինամթերքի ու ռազմամթերքի որոշ պարագաներ իրենցից վտանգ էին ներկայացնում, սակրավորները այն հատուկ տուփերով տեղափոխեցին իրենց ծառայողական ավտոմեքենան և պարեկների ուղեկցությամբ տեղափոխեցին Արմավիրի մարզ՝ ժողովրդին հայտնի «Պալիգոններ», որպեսզի անվտանգ վնասազերծեն։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

16:07 Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներ
14:31 Մալենկով, Բաղդասարյան, Սիմոնյան. նույնիսկ ԱԽ կայքում քարտուղարը չորրորդն է
16:59 Անճանաչելիորեն փոխված. բարիատրիկ վիրահատությունից հետո Կարեն Ասլանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
09:13 Պարզվում է` «Ֆրի նյուզ»-ը վնասով է աշխատում
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
15:50 Արդեն ունենք շատ կարևոր տեղեկատվություն. Անդրեն պատերազմ է հայտարարել իրեն թիրախավորած ֆեյքերին
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը