copy image url
Ներքին 2 տարի առաջ - 09:25 05-01-2024

Զենք-զինամթերքի կամավոր հանձնման հերթական դեպքն է արձանագրվել. shamshyan.com

Հունվարի 3-ին Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Շահումյան գյուղի կամրջի հարևանությամբ, զենք-զինամթերք է հայտնաբերվել։

Քաղաքացին ահազանգել էր ոստիկանություն, հայտնել, որ ինքն Արցախյան պատերազմի մասնակից է, իր հետ բերել է զենք-զինամթերք և այն թողնում է Շահումյան գյուղի կամրջի մոտ։

Ժամանած ոստիկաններն ու պարեկները հայտնաբերում են զենք-զինամթերքը, ապա ոստիկանության Արտաշատի բաժնից տեղեկությունը փոխանցում են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանում է քննչական խումբը։

Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում