copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:30 12-10-2023

Ստեփանակերտում տասնյակ հայեր կան. մոտ 1 ժամ առաջ եմ խոսել հորեղբորս՝ Սարգիս Գալստյանի հետ

ԱՀ Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանի հորեղբայր Սարգիս Գալստյանն այս պահին գտնվում է Ստեփանակերտում։ Տեղեկությունն Oragir.News-ի հետ զրույցում հաստատեց պատգամավոր Դավիթ Գալստյանը։

Նա անհեթեթություն համարեց բոլոր այն խոսակցությունները, թե հորեղբայրը Ալիևի վարչակարգի կողմից նշանակվել է Ստեփանակերտի պարետ և շարունակելու է ապրել Ադրբեջանի կազմում հայտնված Արցախում։

Ճշտող հարցին՝ երբ է վերջին անգամ կապի մեջ եղել Սարգիս Գալստյանի հետ, տեղյա՞կ է, թե ինչ իրավիճակ է Ստեփանակերտում, արցախցի պատգամավորը պատասխանեց, որ այսօր է հեռախոսազրույց ունեցել հորեղբոր հետ. «Այս պահին Ստեփանակերտում մի քանի տասնյակ արցախցիներ են ապրում։ Հորեղբայրս ևս Ստեփանակերտում է, մոտ 1 ժամ առաջ եմ խոսել հետը (պատգամավորի հետ զրուցել ենք ժամը 17:00-ի սահմաններում)։ Ասաց, որ ադրբեջանական զինված խմբավորումներ էլ էլ կան Ստեփանակերտում։ Ի տարբերություն շատերի, որոնք հայտարարում էին, թե ամենավերջինն են դուրս գալու Արցախից, հորեղբայրս իր խոսքի տերն է եղել և մնացել է, ասաց, որ ամենավերջինն է դուրս գալու»։

Հիշեցնենք, որ 1 շաբաթ առաջ տեղեկություն տարածվեց, թե Ալիևի վարչակազմը Ստեփանակերտում Բաքվի ներկայացուցիչ՝ ԼՂ պարետ է նշանակել Սարգիս Գալստյանին, ով Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանի հորեղբայրն է և նախկին նախագահ Բակո Սահակյանի հետ ունի քավոր-սանիկական կապեր:

Պատգամավոր Դավիթ Գալստյանը հերքել էր այս տեղեկությունը, նշել, որ մոտ ժամանակներս փաստեր ի հայտ կգան, թե ինչով է զբաղված Սարգիս Գալստյանը։

Ամենից շատ դիտված

16:07 Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներ
14:31 Մալենկով, Բաղդասարյան, Սիմոնյան. նույնիսկ ԱԽ կայքում քարտուղարը չորրորդն է
16:59 Անճանաչելիորեն փոխված. բարիատրիկ վիրահատությունից հետո Կարեն Ասլանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
09:13 Պարզվում է` «Ֆրի նյուզ»-ը վնասով է աշխատում
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
15:50 Արդեն ունենք շատ կարևոր տեղեկատվություն. Անդրեն պատերազմ է հայտարարել իրեն թիրախավորած ֆեյքերին
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը