copy image url
Ներքին Խոսք 3 ամիս առաջ - 19:39 31-03-2026

Ընտրություններից առաջ ակտվիստներին վախեցնում են․ նույնը Խաչիկ Գալստյանի հետ եղավ

«Կա վտանգ, որ այդ գործողությունները կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց իրավաբան Արսեն Բաբայանը՝ մեկնաբանելով Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած գաղտնալսված հաղորդագրությունները, որոնց հիման վրա վարույթ է հարուցվել, ձերբակալվել է 5 հոգի։

Բաբայանի խոսքով՝ ներկայացված տվյալները չեն փաստում իրական հանցագործություն.

«Խոսքը վերաբերում է աշխատանքի դիմաց վարձատրությանը, ոչ թե ընտրակաշառքին։ Հրապարակված ձայնագրություններում խոսքը միայն աշխատանքի բնույթի մասին է, օրինակ՝ քարոզչության շրջանակներում մարդկանց համոզելու մասին՝ որոշակի քաղաքական ուժի օգտին»,- ընդգծեց նա։

Բաբայանը նաև ընդգծեց, որ իրավապահների կողմից վերահսկվում են ինչպես ընդդիմադիր, այնպես էլ հասարակական ակտիվ մարդիկ.

«Նույն գործողություններն արդեն իրականացվել են իմ ընկեր Խաչիկ Գալստյանի հետ Էջմիածնի ընտրություններից առաջ, երբ փորձ է արվել վախեցնելու և ազդելու նրա ազդեցության տակ գտնվող մարդկանց վրա»,- հիշեց նա:

Նա նաև շեշտեց, որ այս գործողությունները ուղղված չեն կոնկրետ կուսակցության գործունեության դադարեցմանը։

«Ես չեմ կարծում, որ Հակակոռուպցիոն կոմիտեի քայլը նպատակ ունի որևէ կուսակցությանը դուրս թողնել ընտրություններից։ Բայց այն կարող է լայն ազդեցություն ունենալ ընտրողների և քաղաքական ակտիվ մարդկանց վրա»,– ընդգծեց իրավաբանը։

Բաբայանը հավելյալ մատնանշեց, որ այսօրինակ վարույթները ստեղծում են քաղաքական վախի մթնոլորտ և ուղղված են մեծ մասամբ այն մարդկանց, ովքեր հեղինակություն ունեն իրենց համայնքներում։

«Նրանք փորձում են ազդել այն մարդկանց վրա, որոնք լայն շրջանակներում հեղինակություն ունեն և կարող են ընտրողներին ուղղորդել»,– ասաց Բաբայանը։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարարություն էր տարածել, տեղեկացնելով, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ–հետախուզական ստորաբաժանումների կողմից իրականացված լայնածավալ միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ, խմբի կազմում նպատակադրվել են ընտրակաշառք բաժանել ՀՀ Արմավիրի մարզում բնակվող մի շարք քաղաքացիների՝ ապահովելով նրանց մասնակցությունը 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին և քվեարկությունն իրենց կողմից մատնանշված կուսակցության օգտին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը