copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 17:17 06-10-2023

Զուրաբիշվիլին պնդում է՝ իշխանությունները վիրավորված են իրենից

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մեկնաբանել է երկրի սահմանադրական դատարանում իր իմփիչմենթի հարցով լսումները։ Այս մասին տեղեկացնում են վրացական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ Զուրաբիշվիլին նշել է, որ «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչների բոլոր հայտարարությունները «զուտ քաղաքական բնույթի են»։

«Նրանք չար են և վիրավորված նախագահից։ Փաստացի կամ իրավական փաստարկներ չեն ներկայացվում։

Հուսով եմ, որ Սահմանադրական դատարանը թույլ չի տա, որ նախագահը արտաքին հարաբերություններում լինի անգործունակ և դառնա կառավարության թույլտվության պատանդը։ Եթե անգամ Սահմանադրության խախտման փաստը հաստատվի, դա չի արդարացվի և վստահության չի արժանանա հասարակության կողմից»,- ասել է նա։

Սալոմե Զուրաբիշվիլիի համոզմամբ՝ նախագահի պասիվությունը «կոնկրետ իրավիճակում կարող է ավելի կործանարար լինել և վնասել պետության և երկրի արտաքին քաղաքականությանը»։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ավելի վաղ հայտարարել է, որ նախագահը դիտավորյալ խախտել է օրենքը, «սադրանք» կազմակերպել և դրդել կառավարությանը իմփիչմենթի գործընթաց սկսել

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
12:07 Հայաստանը մինուսով ա աշխատում․ շատ մազալու բաներ՝ բյուջեի և հարկերի մասին․ Մարտիրոսյան
15:06 Կյանքիս կեսին 5 պակաս. Ռաֆայել Երանոսյանը նշում է ծննդյան 45-ամյակը
14:09 Ո՞վ է վերահսկում ՆԳՆ-ի հայտարարությունների օբյեկտիվությունը․ Հովհաննիսյան