copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 09:04 05-10-2023

309 մլն դրամ՝ 20 պիկապի համար․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

«Ներքին գործերի նախարարությունը՝ ի դեմս նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանի, գնման պայմանագիր է կնքել «Մուրան» ՍՊԸ-ի հետ՝ 20 պիկապ ձեռք բերելու վերաբերյալ։

Պիկապները «Միցուբիշի L200» մակնիշի են, որի մեկ միավորի արժեքը 15 մլն 450 հազար դրամ է՝ մոտ 40 հազար դոլար։

Ընդհանուր 20 պիկապի համար հատկացվել է 309 մլն դրամ՝ 792 հազար դոլար։ Նախատեսված գումարից 108 մլն դրամը կվճարվի սկզբում, իսկ մնացած մասը` հետագայում»։