copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:30 22-10-2024

Բնակարան, ավտոմեքենա, 50 մլն դրամ ավանդ, 102 մլն դրամ եկամուտ․ ՍԴ դատավոր Հովակիմ Հովակիմյանի ունեցվածքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել ու իր ընթերցողներին ներկայացնել Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը փաստացի չեղարկողների՝ Սահմանադրական դատարանի դատավորների ու նրանց ընտանիքի անդամների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտել վերջիններիս գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրում։

Այսօր ուսումնասիրել ենք ՍԴ դատավոր Հովակիմ Հովակիմյանի և նրա կնոջ՝ Կարինե Մելիքյանի հայտարարագրերը։

Հիշեցնենք, որ Էդգար Շաթիրյանը ՍԴ դատավոր է ընտրվել 2022 թվականի սեպտեմբերի 15-ին, նրա թեկնածությունն առաջադրել էր նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Որպես անշարժ գույք՝ Հովակիմյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 2 բնակարան՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում, որոնցից առաջինը նա գնել է 2006 թվականի փետրվարի 8-ին, երկրորդը՝ 2013 թվականի օգոստոսի 1-ին։ Տարվա ընթացքում՝ օգոստոսի 3-ին, բնակարաններից մեկը նա 33 մլն դրամով վաճառել է ոմն Ժաննա Կախյանի, մյուսը` տարեվերջին պահպանվել է։

Շարժական գույքի բաժնում Հովակիմյանը հայտարարագրել է 2012 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա, որը նա գնել է 2021-ի դեկտեմբերի 30-ին։ Տարեվերջին այս մեքենան նույնպես պահպանվել է։

Հովակիմյանը առևտրային բանկերից մեկում ունեցել է 48 մլն դրամ ավանդ, որը տարեվերջին կազմել է 50 մլն դրամ։

ՍԴ դատավորի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 400 հազար դրամ, որը տարեվերջին եռապատկվել է՝ կազմելով 1․346․000 դրամ։ Նա ունեցել է նաև 250 հազար դրամ կանխիկ գումար, տարեվերջին՝ 645 հազար դրամ։

Հովակիմ Հովակիմյանի տարեկան եկամուտները կազմել են 102 մլն 645․518 դրամ, որից 20 մլն 204․661 դրամը Սահմանադրական դատարանից ստացած աշխատավարձն է, 45 մլն դրամը Հայբիզնեսբանկից ստացած փոխառությունը, 4 մլն 440․857 դրամը՝ Հայբիզնեսբանկից տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը, 33 մլն դրամը՝ գույքը՝ բնակարանը օտարելու դիմաց ստացած եկամուտը։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 35 մլն դրամ։

Հովակիմ Հովակիմյանը իր եկամուտներից 2․132․000 դրամ հատկացրել է հանգստի համար կատրավող ծախսերին, 5 մլն դրամ էլ՝ վարկի մարմանն ուղղված վճարումներին։

Դատավորի կինը՝ Կարինե Մելիքյանը ոչինչ չի հայտարարագրել։ Դատարկ են եղել նաև նրա բանկային հաշիվները, կանխիկ գումար և որևէ այլև եկամուտ՝ նույնպես չի ունեցել։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում