Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:40 26-09-2023

Պոլիտեխնիկի մոտից բերման ենթարկեցին Անդրանիկ Թևանյանին

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մոտից բերման ենթարկեցին «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանին։

Նշենք, որ Թևանյանը և իր համախոհները երևանյան բուհերով խաղաղ իրազեկման ակցիա էին անցկացնում` ուսանողներին հորդորելով անտարբեր չմնալ և նպաստել իշխանափոխությանը։

Հավելենք, որ այսօր առավոտից ընդդիմության աջակիցները փակել էին Երևանի մի շարք փողոցներ` պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Ամենից շատ դիտված