Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:17 15-09-2023

Արցախում քննարկման առարկա է դարձել այն հարցը, թե ինչու են որոշ արցախցիները մեկնում ՀՀ․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Արցախի նախագահն այսօր խորհրդակցություն է հրավիրել, որի քննարկման առանցքային թեմաներից մեկը վերաբերվել է Կարմիր Խաչի ու ռուս խաղաղապահների միջոցով Արցախից Հայաստան մեկնող քաղաքացիների հարցին:

Այս թեման կարևոր է մի քանի տեսանկյունից:

Նախ Ադրբեջանը Արցախից մեկնողների թեման փորձում է ներկայացնել որպես «ՀՀ զինված ուժերի դուրս բերման գործընթաց», ինչը չի համապասխանում իրականությանը հենց միայն այն պատճառով, որ Արցախի ՊԲ-ի կազմում ծառայում են բացառապես Արցախի գրանցում ունեցող անձինք:

Երկրորդ, վերջին շրջանում Արցախում քննարկման առարկա է դարձել այն հարցը, թե ինչու են որոշ արցախցիները մեկնում ՀՀ:

Նախ հստակ սահմանված են այն բոլոր խմբերը, որոնք Կարմիր Խաչի կամ ռուս խաղաղապահների միջոցով, նախապես հերթագրվելով, մեկնում են ՀՀ:

Օրինակ` առողջական ծանր խնդիրներ ունեցողներներ, ՌԴ քաղաքացիություն ունեցողներ և նրանց ընտանիքի անդամներ, մինչև շրջափակումը Արցախի հանքարդյունաբերությունում, շինարարությունում այլ ոլորտներում աշխատող ՀՀ քաղաքացիներ, ՀՀ կամ արտերկրի բուհեր ընդունվածներ:

Սակայն այս ընթացքում, տարբեր անձինք, տարբեր ճանապարհներով, կարգը շրջանցելով մեկնել են Արցախից, ինչն իրավացիորեն ներսում տարաբնույթ դժգոհությունների առիթ է դարձել:
Ավելին` հատկապես վերջին օրերին, տարատեսակ «հումանիտար միջանցքների» խոսակցությունների ֆոնին, Արցախի ներսում պնդում է ձևավորվել, որ մարդիկ պետք է մնան տեղում և անհարկի կոչեր չպետք է հնչեցնեն Արցախը լքելու վերաբերյալ:

Սրանով պայմանավորված իշխանությունը ուժեղացնում է հսկողությունը Արցախից ելքի իրականացման մասով և հանձնարարություն է իջեցվել, որպեսզի Արցախից ՀՀ մեկնողների սահմանված կարգն ու սկզբունքները խստորեն պահպանվեն, ինչը մեկողների առումով միայն բացառություններ է սահմանում»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան