copy image url
Ներքին 4 տարի առաջ - 21:15 22-04-2022

Փաշինյանի հնչեցրած մտքերը կարող են ՍԴ-ում դառնալ քննարկման առարկա. Հրայր Թովմասյան

ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը չի բացառում, որ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ վերջին աղմկահարույց ելույթներում հնչած ձևակերպումները ինչ-որ փուլում կարող են դառնալ Սահմանադրական դատարանի քննության առարկա։

Լրագրողների հետ զրույցում Հրայր Թովմասյանը, արձագանքելով հատկապես Արցախի վերաբերյալ Փաշինյանի հնչեցրած ձևակերպումներն իրավական տեսանկյունից մեկնաբանելու հարցին, ասաց․ «Այն հարցերը, որոնք բարձրացվում են, մի փուլում կարող են դառնալ ՍԴ քննության առարկա, ուստի այս փուլում թույլ տվեք այդ հարցերին չպատասխանել»։

Հարցին՝ Փաշինյանի հայտարարությունը, որ Արցախի հարցով փաստաթուղթ չի ստորագրվի առանց հանրային լայն քննարկման, կարող է արդյո՞ք նշանակել հանրաքվեի անցկացում, Թովմասյանը պատասխանեց՝ հանրաքվեն ու հանրային լայն քննարկումը տարբեր ինստիտուտներ են. «Հանրաքվեն այլ ինստիտուտ է, լայն քննարկումն այլ ինստիտուտ է։ Այսինքն, հանրային լայն քննարկումը դեռևս չի ենթադրում հանրաքվեի անցկացում, ենթադրում է հանրության տարբեր շահագրգիռ հատվածների հետ այդ հարցի քննարկում»։

Անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին՝ Հրայր Թովմասյանը նշեց, որ Սահմանադրությունը միշտ էլ կարելի է փոխել, պետք է ուղղակի գնահատել դրա անհրաժեշտությունը.

«Ընդհանրապես, Սահմանադրությունը երկու դեպքում են փոխում, մեկը իմիտացիա ստեղծելու կամ հանրության ուշադրությունը շեղելու նպատակով, որն այնքան էլ ցանկալի չէ: Երկրորդը, երբ օբյեկտիվորեն անհրաժեշտություն կա Սահմանադրությունը փոխելու: Ես տեղյակ չեմ, իմ կարծիքը կարող եմ ասել, որ այս պահին սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն չեմ տեսնում: Չկա որեւէ խնդիր, որ բարձրացվել է եւ ընթացնիկ օրենքների փոփոխությամբ հնարավոր չէ լուծել»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը