copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 20:22 14-09-2023

Եթե Թուրքիան չփոխի իր կառավարման ձևը, ԵՄ անդամ չի դառնա․ ԵԽ

Սեպտեմբերի 13-ին Եվրախորհրդարանի (ԵԽ) գլխավոր ասամբլեայում անցկացված քվեարկության արդյունքում հաստատվել է ԵԽ-ի արտաքին հարաբերությունների հանձանաժողովում ընդունված Թուրքիայի մասին 2022-ի զեկույցը:

ԵԽ-ում Թուրքիայի մասին զեկուցող Նաչո Սանչեզ Ամորի կողմից պատրաստված զեկույցն ընդունվել է 434 կողմ, 18 դեմ, 152 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Զեկույցում, որում կոչ է արվել Թուրքիային լուծելու Եվրամիության (ԵՄ) հետ ունեցած խնդրահարույց կետերը, նշվել է, որ եթե թուրքական իշխանությունները չփոխեն իրենց կառավարման ձևը, ապա ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գոծընթացը չի կարող սկսվել:

«Թուրքիայի կառավարությունը հետաքրքրված է մոտ ժամանակներս կյանքի կոչել ԵՄ-ի անդամակցության գործընթացը: Սա աշխարհաքաղաքական գործարքների պատճառով չէ, որ իրականացվելու է: Այն իրականացվելու է միայն այն պարագայում, երբ թուրքական իշխանությունները անկեղծ հետարքրություն ցուցաբերեն երկրում հիմնարար ազատությունների և իրավունքի գերակայության հարցում: Եթե թուրքական կառավարությունն իրապես ցանկանում է ԵՄ-ի ճանապարհը կրկին կյանքի կոչել, ապա ոչ թե հայտարարություններով, այլ հստակ բարեփոխումներով և գործողություններով պետք է ցույց տա դա»:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ԵԽ-ի Թուրքիայի մասին վերոհիշյալ զեկույցին:

Տարածված հաղորդագրության մեջ նշվել է, որ այդ զեկույցը հիմնված է Թուրքիայի դեմ գործող շրջանակների կողմից օգտագործվող ոչ ճշմարիտ տեղեկատվության հիման վրա:

«Զեկույցը լի է մեղադրանքներով և նախապաշարմունքներով: Այն ԵԽ-ի կողմից սովորաբար ցուցաբերվող մակերեսային և անհեռատես վերաբերմունքի ցուցիչն է, թե՛ Թուրքիայի նկատմամբ, թե՛ ԵՄ-ի ապագայի նկատմամբ»,-ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունում։

Արձագանքի մեջ տեղ են գտել նաև խիստ վիրավորական խոսքեր՝ ուղղված ԵԽ անդամներին.

«Այս զեկույցը ցույց է տալիս, որ ԵԽ անդամներն ամենօրյա պոպուլիստական քաղաքականության ստրուկներն են»:

Իսկ վերջում նշվել է, որ 2024-ի ԵԽ ընտրություններից հետո ձևավորվելիք խորհրդարանը կլինի անկողմնակալ, ռացիոնալ և կառուցողական՝ փաստորեն ներկայիս խորհրդարանին մեղադրելով այդպիսին չլինելու մեջ:

Ամենից շատ դիտված

22:30 Բնակարաններ, մեքենա, 42.7 մլն կանխիկ, 56 մլն եկամուտ․ Ալեն Սիմոնյանի և նրա նախկին կնոջ ունեցվածքը
13:30 Ինչու գծերից գցեցին Ալեն Սիմոնյանին. 3 վարկած
22:17 «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին
20:26 Ես նախապես չեմ պլանավորել, որ Ալեն Սիմոնյանը չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր. Փաշինյան
12:56 Ոչ մի պաշտոն հավերժ չի և փառք Աստծո. Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
22:05 Արտաշ Ասատրյանի որդին՝ Գրիշան, նմանակել է համացանցի օգտատերերից մեկին. ինչպես է արձագանքել քույրը
14:05 Մամուլից եմ իմացել, անհեթեթություն է. ՀՀ-ն ունի նախագահ, որին շատ սիրում ու հարգում եմ. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնին հավակնելու մասին
16:30 Ալեն Սիմոնյանը կարող է թիվ մեկ օլիգարխը դառնալ
23:16 Ամեն տեսակ ճնշում ու սցենար տեսել ենք. կոմկուսի Գյումրիի խմբակցության ղեկավար
23:52 Նիկոլը անգնահատելի օգուտ տվեց հայ ազգին՝ ցույց տալով իր իրական պատկերը

Ձեզ գուցե հետաքրքրի