copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:24 18-01-2022

ԵՄ-ն հավանաբար պատժամիջոցներ կկիրառի, եթե Թուրքիան ավելի ագրեսիվ դառնա. Հունաստանի վարչապետ

Ստրասբուրգում Եվրոպայի ժողովրդական կուսակցության (EPP) նիստում Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը կոշտ քննադատության է ենթարկել Թուրքիային։

Ինչպես հաղորդում է ermenihaber-ը, Միցոտակիսը, նշելով, որ Թուրքիայի՝ Հունաստանի նկատմամբ վարած քաղաքական կուրսի մեջ ընդգծված փոփոխություններ տեղի չեն ունեցել, ասել է. «Եթե Թուրքիան ավելի ագրեսիվ դառնա, ապա հնարավոր է, որ ԵՄ-ն պատժամիջոցներով հարվածի Թուրքիային»։

Միցոտակիսը նշել է, որ Թուրքիան իրեն հաջող չի դրսևորել մարդու իրավունքները հարգելու հարցում։ Նա հավելել է, որ իրենք անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն, եթե Թուրքիան շարունակի իր ագրեսիվ դիրքորոշումը Հունաստանի ու Կիպրոսի Հանրապետության նկատմամբ։

Ինչ վերաբերում է Թուրքիայի և Հունաստանի միջև Արևելյան Միջերկրականի հարցի շուրջ շարունակվող լարվածությանը, Հունաստանի վարչապետը նկատել է, որ Արևելյան Միջերկրականը էներգետիկ պաշարներ գտնելու առումով գնալով ավելի կարևոր տարածաշրջան է դառնում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում