copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:40 13-09-2023

ՊԵԿ-ի խոշոր գնումը՝ Մարգարայի մաքսակետի կառուցման համար․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ քսան օր առաջ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շուրջ 630 միլիոն դրամի պայմանագիր է կնքել հայ-թուրքական սահմանին գտնվող Մարգարայի մաքսակետի կառուցման կապալառու «Արտկոն» ՓԲԸ-ի հետ՝ երկրորդ փուլի աշխատանքները շարունակելու համար։ Նշենք, որ այս ընկերությունը մաքսային կետի կառուցման շինարարական աշխատանքներն իրականացնող գլխավոր կապալառուն է, որին ծառայությունների պատվերը տրվել է հրատապ, մեկ անձից գնման ընթացակարգով։

Անհասկանալի է, թե ինչով է պայմանավորված մեկ անձից կատարված այս խոշոր գնումը, հատկապես երբ 2021-ից մեկնարկած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում շոշափելի առաջընթաց չկա, իսկ Մարգարայի կամրջի բացումը չի նշմարվում մոտ ապագայում։ 3 տարվա ընթացքում երկու երկրների հարաբերությունները կարգավորելու նպատակով Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են ընդամենը 4 անգամ՝ 2022թ. հունվարի 14-ին, փետրվարի 24-ին, մայիսի 3-ին եւ հուլիսի 1-ին։ Մարգարայի կամրջի մոտալուտ բացման մասին իշխանական միֆերը հօդս ցնդեցին, երբ այս տարվա փետրվարին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից 3 օր անց Թուրքիան միայն օգնություն ստանալու համար բացեց ու անմիջապես փակեց Մարգարայի կամուրջը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայաստանը փետրվարի 11-ին եւ 15-ին հարյուր տոննայից ավելի մարդասիրական օգնություն ուղարկեց թուրք ժողովրդին՝ հատելով հայ-թուրքական Մարգարա-Ալիջան (Իգդիր) ցամաքային սահմանը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի