Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:09 10-09-2023

Ռուսական օգնությունը ներկայումս արգելափակված է Ադրբեջանում․ Արտակ Բեգլարյան

«Ռուսաստանի Կարմիր Խաչի կողմից մարդասիրական օգնությունը դեռ չի հասել Արցախ՝ Ադրբեջանի կողմից նախապես չհամաձայնեցված լրացուցիչ խոչընդոտների և պայմանների պատճառով։ Ռուսական օգնությունը ներկայումս արգելափակված է Ադրբեջանում»։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է Արցախի նախկին պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։

«Արցախյան կողմն ընդունել է Ադրբեջանի միջոցով մարդասիրական օգնություն տրամադրելու Ռուսաստանի առաջարկը՝ պայմանով, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և ռուս խաղաղապահները բացեն Լաչինի միջանցքը մարդասիրական մատակարարումների համար։

Ռուսական Կարմիր Խաչը փորձում է ռուսական արտադրության ապրանքներ մատակարարել ռուսական մեքենաների միջոցով»։

Ձեզ գուցե հետաքրքրի