Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:29 09-09-2023

Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել Արցախի Մարտունու շրջանում իրադրության վերաբերյալ

Ադրբեջանական կողմը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, հայտնում են Արցախի Պաշտպանության բանակից։

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 9֊ին` ժամը 19:15֊ի սահմաններում փորձել են ամրաշինական աշխատանքներ կատարել Մարտունու շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկստվությունն է», -նշված է հաղորդագրությունում։