Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:38 09-09-2023

Արցախի ՊՆ-ն հերքել է ադրբեջանական կողմին

Արցախի Հանրապետության ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել․

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 9֊ին` ժամը 17:25֊ի սահմաններում փորձել են ամրաշինական աշխատանքներ կատարել Մարտունու շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, բացարձակ կեղծիք է։

Ադրբեջանի ՊՆ֊ն իրականության հետ որևէ առնչություն չունեցող հաղորդագրությունների տարածմամբ հող է նախապատրաստում հերթական սադրանքի համար»։