Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 10:14 07-09-2023

Խցանում՝ Նոր Նորքում

Նոր Նորք վարչական շրջանում վաղ առավոտից խցանումներ են։

Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ, այս պահին խցանված է Նոր Նորքի Գայի պողոտան ամբողջությամբ։




Հիշեցնենք, որ Գայի պողոտայում իրականացվել է ճանապարհային երթևեկության կազմակերպման փոփոխություն, և հունիսի 11-ից պողոտայի առաջին երթևեկելի գոտում գործում է հասարակական տրանսպորտի համար նախատեսված, գծանշումներով առանձնացված երթևեկելի գիծ:

Հավելենք նաև, որ խցանումներ ավելացումը կապված է ուսումնական տարվա մեկնարկի հետ։