copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:06 13-05-2022

Նոր Նորքում տեղի ունեցած արյունոտ միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 112-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում քննություն է տարվում՝ այսօր Երևան քաղաքի Նոր Նորքի 4-րդ զանգվածում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ 2022թ. մայիսի 13-ին՝ ժամը 00:50-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ Նոր Նորքի 4-րդ զանգվածի Ա.Հովհաննիսյան փողոցում կան արյան հետքեր, կրակված փամփուշտներ և ավտոմեքենա:

Նույն օրը «Հերացի» 1-ին համալսարանական հիվանդանոցից հաղորդումներ են ստացվել այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 3 քաղաքացիներ՝ տարբեր մարմնական վնասվածքներով:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հիշյալ փողոցի հարակից տարածքներից հայտնաբերվել և վերցվել են 19 կրակված պարկուճ, 2 կրակված գնդակ և 1 փամփուշտ, ինչպես նաև հայտնաբերվել են արնանման հետքեր: Հայտնաբերվել է նաև «Porsche» մակնիշի ավտոմեքենա՝ կրակված գնդակի հետևանքով առաջացած վնասվածների հետքերով:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի