Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:01 31-08-2023

Հենց այս օրինագիծը մտնի ԱԺ, ժողովրդին պետք է ոտքի հանենք․ Աբրահամ Գասպարյան

Հայոց պետականության կորուստը կամ մայրամուտը «Հայաքվե»-ով պայմանավորված չէ։ Մենք մեր հետևողական ջանքերով այնպես չենք արել, որ հասնենք այս վիճակին։ Այդուհանդերձ վերջին 5 տարվա ընթացքում հայկական պետականության կորստի և Արցախի ադրբեջանականացման ուղղությամբ գործող իշխանության հետևողական, համակարգված քայլերը պիտի բերեին այս ամենին։ ԵՎ այո, մենք այսօր Արցախում կանգնած ենք լինելիության խնդրի առաջ։ Այս մասին այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Հայաքվե»-ի նախաձեռնող խմբի անդամ Աբրահամ Գասպարյանը։

«Ես չեմ կարծում, որ մենք պիտի սպասենք՝ Հայաքվեն մինչև վերջ հասնի, որովհետև զուտ ընթացակարգային առումով մոտ մեկ տարի ժամանակ է պահանջում։ Հենց այս օրինագիծը մտնի ԱԺ, մենք մեր բոլոր ռեսուրսները պիտի կարողանանք օգտագործել, մեծ և լայն քաղաքական կոնսոլիդացիա պիտի կարողանանք ապահովել և ժողովրդին ոտքի հանել, որպեսզի Ազգային ժողովը․․․ սա լինելու է խայտառակություն, սա նրա մեծ ամոթն է լինելու, երբ մարդիկ մերժելու են մի նախագիծ, որն իրենց պատմական հիշողությունն է ապահովագրում և ամրացնում է պետության դիրքերը միջազգային բանակցային տարբեր հարթակներում։ Եվ մենք մեր հասարակությանը պիտի կարողանանք ոտքի հանել, որ ասենք՝ իրենք չեն կարող չընդունել սա, որը մեզ հնարավորություն է տալու առաջիկայում նորից մտնլու պրոցեսի մեջ՝ ապահովելու Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի ազգային, պետական շահերը»,- ասաց Գասպարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։



Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում
21:00 86-ամյա Ալ Պաչինոն չորրորդ անգամ հայր է դարձել. նրա ընկերուհին 29 տարեկան է