Ներքին 4 տարի առաջ - 21:34 29-05-2022

Ստեփանակերտում Genesis Armenia-ն կազմակերպել է համերգ, որին նախորդել է հուժկու հանրահավաք. Աբրահամ Գասպարյան

«Իշխանական քարոզչամեքենան լկտիորեն ստում է»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել «Ջենեսիս Արմենիա» գիտահետազոտական ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար Աբրահամ Գասպարյանը` անդրադառնալով երեկ Ստեփանակերտում կազմակերպված միջոցառմանը։

«Մայիսի 28-ի տոնական համերգին, որը կազմակերպել է բացառապես Genesis Armenia-ն՝ Արցախի կառավարության հետ համատեղ, Ստեփանակերտում նախորդել է հուժկու հանրահավաք, որի կազմակերպիչներն անխոչընդոտ բեմ են բարձրացել։
ԱՀ պետնախարարը ներկայացրել է ամբողջ ճշմարտությունը։

Genesis Armenia-ն Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ամփոփեց «Արցախն ապրում է» մշակութային բացառիկ փառատոնը»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ երեկ՝ ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել, որ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ընթանում է ռազմահայրենասիրական երգերի մեծ համերգ՝ Իսպիրյանների մասնակցությամբ՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ