copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:23 14-12-2021

Նիկո՛լ, գաղափարական հայրերիդ բոլոր ծրագրերը վաղուց բացահայտված են․ Աբրահամ Գասպարյան

Հեռուստամեկնաբան Աբրահամ Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է Թուրքիայի հետ հարաբերություններում Հայաստանի դրածո իշխանությունների անկարողության մասին․

«Թուրքիայի հետ հարաբերություններում հին գվարդիականներին «հարություն» տալով, Հայաստանի դրածո իշխանությունն ապացուցում է, որ՝

1- գաղափարապես սնանկ է, անճարակ,

2- լիարժեք մսխել է պետության դիվանագիտական միտքն ու կրողականությունը,

3- անկախության առաջին իշխանության օրգանական շարունակությունն է,

4- Արևմուտքի հետ չհաշվարկված սիրախաղն ու Հայաստանի անվտանգության բոլոր բանալիները Մոսկվային հանձնելը դեռ չի ենթադրում «Երրորդ ուժի բացառման օրենքի» ռացիոնալ կիրառելիությունը,

5- Թուրքիան 93-ին փակեց Հայաստանի հետ սահմանը։ Նույն տարում «ռազմական» Ռուսաստանը դուրս եկավ Ադրբեջանից։ 2021-ին Մոսկվան ու Անկարան հավասարապես մտան Բաքու և Երևան (համապատասխան ենթադրությունները՝ ձեզ):

ՀԳ- նիկո՛լ, տգիտության մարմնավորում, ցնցոտի ծաղրածու, մեծ թուրանի փոքրիկ գործակալ... գաղափարական հայրերիդ բոլոր ծրագրերը վաղուց բացահայտված են։ Հավատա՛ հօդս են ցնդելու։ Մի օր, հաստա՛տ, դեմ առ դեմ հանդիպելու ես Խալեդ ալ-Իսլամբուլիին կամ Յիգալ Ամիրին (մի քիչ կարդա իրենց մասին, անիմաստ ճղճղալու ու հիստերիկ էությունդ ցուցադրելու փոխարեն)»:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ