copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:35 15-08-2023

ՆԳ նախարարը կարևորել է փրկարարների ատեստացիայի գործընթացը

Օգոստոսի 15-ին ՆԳՆ փրկարար ծառայությունում ՆԳ նախարար Վահե Ղազարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն:

Խորհրդակցությանը մասնակցել են ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը, Ծառայության ղեկավար կազմը։ Նախարարը ողջունելով ներկաներին՝ նշել է, որ առաջին հանդիպումն է Փրկարար ծառայությունում այս ֆորմատով և այն նպատակաուղղված է Երևան քաղաքի փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումներում առկա խնդիրների վերհանմանն ու դրանց հասցեավորմանը:

ԵՓՎ պետ, փ/ծ գնդապետ Ա. Կիրակոսյանը ներկայացրել է վարչության ղեկավար կազմին, ջոկատների կողմից սպասարկվող տարածքային բաժանումը, Երևան քաղաքի այն վարչական շրջանները, որտեղ չկան ՀՓՋ-ներ:

Նախարարը հետաքրքրվել է ջոկատների շենքային և գույքային պայմաններով: ՓԾ տնօրեն Կ. Ցուցուլյանը նշել է, որ վերջին տարիների ընթացքում ՀՓՋ-ների շենքերը հիմնականում վերանորոգվել են և գրեթե բոլոր ջոկատներում պայմանները բարվոք են: Վահե Ղազարյանը տեղեկացրել է, որ գալիք տարի նախատեսվում է կառուցել նոր շենք, որի մի հատվածը նախատեսված կլինի Փրկարար ծառայության համար՝ հագեցած մարզասրահով, ճաշարանով, խորհրդակցությունների համար նախատեսված դահլիճով:
Նախարարը անդրադարձել է նաև թափուր հաստիքներին՝ նշելով, որ սկսվել են ՓԾ մասին նոր օրենքի մշակման աշխատանքները, որոնցով լուծում կստանան նաև կադրային համալրման խնդիրները։

Նախարարն իր խոսքում կարևորել է փրկարարների ատեստացիայի գործընթացը, որի առաջին փուլը նախատեսվում է սեպտեմբերին և նպաստելու է փրկարարների աշխատավարձի բարձրացմանը: Նախարարը հանձնարարել է համակարգված աշխատանքներ իրականացնել անակնկալ ստուգայցերի ժամանակ հայտնաբերված թերությունները վերացնելու ուղղությամբ, խիստ հսկողություն սահմանել ենթակա անձնակազմի կատարողական և աշխատանքային կարգապահության նկատմամբ՝ բացառելով կարգապահական խախտումները, և տվել է մի շարք այլ հանձնարարականներ:

Այնուհետև Նախարարն այցելել է Նուբարաշեն վարչական շրջանում տեղակայված թիվ 10 հրշեջ-փրկարարական ջոկատ, զրուցել հերթապահ անձնակազմի հետ, տեղում ծանոթացել շենքային և գույքային պայմաններին:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ