copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:50 01-08-2023

Որտեղ է գտնվել Դավիթ Տոնոյանը, երբ սկսվել է 44-օրյա պատերազմը

2020 թվականի սեպտեմբերի 25-ին գործուղված եմ եղել ՌԴ՝ զորավարժությունների, 25-ից 26-ի երեկոն եղել եմ Եվրամիության և ՆԱՏՕ անդամ երկրում՝ նորից գործուղման շրջանակներում՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարումների կազմակերպման նպատակով:

Այս մասին 44-օրյա պատերազմի հետևանքներն ուսումնասիրող ԱԺ Քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը:

«Ամսի 26-ի երեկոյան և մինչև պատերազմի սկիզբը գտնվել եմ օդանավում, շարունակում էի իմ գործուղումը դեպի կենտրոնասիական մի երկիր: Վայրէջքի պահին, երբ հնարավորություն եղավ հեռախոսները միացնելու, անմիջապես տեղեկացել եմ պատերազմի մասին ԳՇ պետից, որից հետո անմիջապես խոսել եմ վարչապետի հետ»,- ասաց նա:

Ըստ Դավիթ Տոնոյանի, սեպտեմբերի 28-ի առավոտյանի 4-ին ինքն արդեն եղել է Երևանում, որից հետո թույլտվություն է ստացել վարչապետից և մեկնել մարտական գործողությունների իրականացման վայր:

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի