Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 09:09 25-07-2023

ՊԵԿ-ը «զադնի է դրել». Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ավտոներկրողներից տեղեկացանք, որ ՊԵԿ-ում նահանջել են բարձրացած աղմուկից եւ սկսել են վերադարձնել այն ավտոներկրողների ԱԱՀ-ն, որոնք վաճառքից 10 տոկոսից ավելի շահույթ չեն ունեցել։ Անցած շաբաթներին մենք անդրադարձել էինք այս խնդրին:

Գրել էինք, որ անգամ ՔՊ-ում են կարծում, թե Ռուստամ Բադասյան-Արգիշտի Քյարամյան տանդեմը զբաղված է պետական ռեկետով եւ քրեական գործեր է հարուցում, որ «ջրի» ավտոներկրողներին օրենքով սահմանված ԱԱՀ-ն վերադարձնելու գործը՝ պատճառաբանելով, թե իբր ոմանք բիզնես են անում եւ մեծ շահույթ ստանում, դրան գումարած էլ՝ ԱԱՀ-ն են հետ ստանում։

Գրել էինք, որ ՔՊ-ում Բադասյանին ու Քյարամյանին դեռեւս հուլիսի 13-ին կանչել էին բացատրություններ պահանջելու, սակայն ինչ-ինչ պատճառներով նրանք չէին ներկայացել խորհրդարան։

Տեղեկացանք, որ օրերս Բադասյանի հետ մի խումբ պատգամավորներ են հանդիպել, բավականին թեժ զրույց ունեցել, որից հետո է ՊԵԿ-ը «զադնի դրել»։ Հիշեցնենք․ խոսքը դրսից ներկրված եւ Ռուսաստան արտահանվող մեքենաների մասին է»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել