Ուղիղ եթեր
Մամուլ Տեսանյութ 2 տարի առաջ - 07:23 19-07-2023

Որոշ ժամանակ անց կվերադառնամ Հայաստան. Եվրամիության պատվիրակության ղեկավար Վիկտորին. Ժողովուրդ


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ, որն ավարտում է իր դիվանագիտական կարիերան Հայաստանում եւ մյուս ամիս պետք է գնա Հայաստանից:

–Տիկին դեսպան, կա՞ Հայաստանում մի բան, որ ձեզ դուր չի եկել, որի հետ հաշտ չեք մինչ օրս։ Ի՞նչ կառաջարկեք, ինչպե՞ս փոխել: Ձեր մոտ՝ Գերմանիայում, կարգուկանոնը առաջնային է։

-Մեքենաներ վարելու խնդիր ունենք։ Ես կուզեի, որ ավելի դանդաղ վարեինք, հատկապես կուզեմ փոխվի ոստիկանական ավտոմեքենաների վարման ձեւը: Իմ երկրում այդ ազդանշաններով մեքենաները վարում են լրիվ այլ դեպքերում, դրանք օգտագործում են այլ նպատակներով: Քանի որ մենք աշխատում ենք ոստիկանական համակարգի բարելավման ուղղությամբ, իմ առաջարկը դա կլիներ: Անհնար է շատ հաճախ հասկանալը, թե նրանք իրենց բարձրախոսով ինչ են ասում մեքենայի միջից: Ես մտածում էի՝ խնդիրն իմ մեջ է, քանի որ հայերեն չեմ հասկանում, բայց հարցնում եմ մյուսներին, նրանք եւս չեն հասկանում։

–Որպես տուրիստ կգա՞ք Հայաստան Ձեր պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո։
-Միանշանակ կվերադառնամ: Ես պետք է փոքր-ինչ դադար ունենամ եւ հաջորդող դեսպանին հնարավորություն տամ սովորելու աշխատանքին, բայց որոշակի ժամանակ անց միանշանակ կվերադառնամ Հայաստան»։

Շարունակությունը՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ