Ըստ էության 11 ամիս առաջ - 21:30 18-09-2025

Ըստ էության․ ՔՊ կվերադառնամ, երբ Նիկոլ Փաշինյանը վարչապետ չլինի․ Հովիկ Աղազարյան

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք ԱԺ անկախ պատգամավոր, «Միասնական ազգային սահմանադրական» կուսակցության նախագահ Հովիկ Աղազարյանին։

Նրա հետ խոսել ենք օրերս իր և Գևորգ Պետրոսյանի միջև տեղի ուննեցած բանավեճի, որը վերածվեց սկանդալի, Լևոն Քոչարյանի նկատմամբ Հակոբ Արշակյանի հնչեցրած վիրավորանքը չդատապարտելու, ՔՊ ցուցակում ընդգրկվելու հնարավորության դեպքում առաջարկն ընդունելու, «Պատիվ ունեմ» խմբակցության՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու օրակարգի, Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին ՔՊ-ականների միանալու, Նիկոլ Փաշինյանի՝ Թրամփի WhatsApp-ի համարն ունենալու, վաշինգտոնյան հռչակագրի, Ալեն Սիմոնյանի և Հայկ Սարգսյանի տարաձայնության, սահմանահատման կնիքի վրայից Արարատը հեռացնելու և մի շարք այլ հարցերի շուրջ։

Անդրադառնալով ՔՊ ցուցակում ընդգրկվելու առաջարկի և հնարավորության դեպքում դրան միանալու մասին, Աղազարյանը նկատեց․ «ՔՊ ցուցակում կընդգրկվեմ, եթե Նիկոլ Փաշինյանը վարչապետ չլինի, կարող է ՔՊ անդամ լինել, բայց ոչ վարչապետ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում