Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 16:30 14-07-2023

Ուկրաինայի ռադան Վրաստանի նախագահին կոչ է արել ներում շնորհել Սաակաշվիլիին

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ուկրաինայի Գերագույն ռադան Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին կոչ է արել ներում շնորհել Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին, ով ներկայումս գտնվում է կալանքի տակ։ Այս մասին իր տելեգամյան ալիքում գրել է ուկրաինական ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։

Պատգամավորը հայտնել է, որ Ուկրաինայի ռադան դիմել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին և ԵՄ անդամ երկրների խորհրդարաններին՝ հումանիտար ակտի իրականացման և Վրաստանի երրորդ նախագահ, Ուկրաինայի քաղաքացի Միխայիլ Նիկոլոզի Սաակաշվիլուն ներում շնորհելու անհրաժեշտության հարցով։

Հաղորդվում է, որ ռադան Զուրաբիշվիլիին կոչ է արել ապահովել Ուկրաինայի Գերագույն Ռադայի Մարդու իրավունքների հանձնակատարի մուտքը Սաակաշվիլու մոտ, ինչպես նաև ներում շնորհել վերջինիս՝ ծանր ֆիզիկական վիճակի պատճառով։ Ռադան նաև կոչ է արել ԵՄ երկրների խորհրդարաններին համապատասխան որոշումներ ընդունել Սաակաշվիլուն ներում շնորհելու անհրաժեշտության վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլին ձերբակալվել է 2021 թվականի հոկտեմբերի 1-ին, երբ տևական դադարից հետո վերադարձել էր Վրաստան։ Սաակաշվիլին մեղադրվում է մի շարք քրեական գործերով։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Սաակաշվիլին դեռ երկար կմնա բանտում, նա կկրի ամբողջ ժամկետով պատիժը։



Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ

Ձեզ գուցե հետաքրքրի