copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:45 04-07-2023

Զելենսկին Վրաստանի իշխանություններին կոչ է արել Սաակաշվիլիին տեղափոխել Ուկրաինա

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերթական անգամ կոչ է արել Վրաստանի իշխանություններին կոչ է արել այդ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխել Ուկրաինա՝ բուժում ստանալու համար։ Այս մասին Զելենսկին գրառում է կատարել իր թվիթերյան պաշտոնական էջում։

Զելենսկու համոզմամբ՝ ներկայումս «Ռուսաստանը վրացական իշխանությունների ձեռքով սպանում է Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիին»։ Նա հիշեցրել է, որ պաշտոնական Կիևը բազմիցս հորդորել է Թբիլիսիին դադարեցնել Սաակաշվիլիի նկատմամբ վատ վերաբերմունքը ու համաձայնել նրա վերադարձին Ուկրաինա։

Հաղորդվում է, որ Զելենսկին Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել է կանչել Ուկրաինայում Վրաստանի դեսպանին, նրան փոխանցել «վճռական բողոք» ու խնդրել նրան 48 ժամվա ընթացքում հեռանալ Ուկրաինայից՝ Թբիլիսիի հետ խորհրդակցության համար։

Ուկրաինայի նախագահը միևնույն ժամանակ կոչ է արել միջազգային գործընկերներին կարգավորել իրավիճակը։ «Եվրոպայում ոչ մի կառավարություն իրավունք չունի մահապատժի ենթարկել մարդկանց․ կյանքը եվրոպական գլխավոր արժեքն է»,- եզրափակել է նա։


Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ

Ձեզ գուցե հետաքրքրի