Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 59 րոպե առաջ - 10:54 13-08-2026

Աճել են դեղորայքից և քիմիական նյութերից երեխաների թունավորման դեպքերը

Աճել են դեղորայքից և կենցաղային քիմիական նյութերից երեխաների թունավորման դեպքերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութին կից գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«2025թ. առաջին կիսամյակ՝ 256 դեպք,
2026թ. առաջին կիսամյակ՝ 464 դեպք։
Մտահոգիչ այս վիճակագրությունը ստիպում է բոլորիս առավել զգոն լինել միշտ և ամենուր.
Խնդրում եմ տարածել, ուղարկել փոքրիկներ ունեցող ձեզ ծանոթ ծնողներին»,- գրել է նա: